Search
Close this search box.

Ինչ է պատմում Ալեն Սիմոնյանը հիվանդանոցից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, թե որտեղ է կոտրել ձեռքը։

«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»,-գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ նախագահի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը։