Search
Close this search box.

Երևանում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. քաղաքապետարանում քննարկումներ են

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու և քննարկելու են առաջ շարժվելու ճանապարհները։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ հարցերի վերաբերյալ որոշում դեռ չունեն. «Ըստ իմ տեղեկության արտահերթ ընտրություններ անցկացնելու, նոր քաղաքապետ ընտրելու վերաբերյալ որոշում դեռևս չկա, եթե անգամ քննարկվել է, ապա ես տեղյակ չեմ»:

Օրեր առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի աշնանը: