Search
Close this search box.

Պուտինի արձագանքը՝ իրեն ձերբակալելու որոշման մասին

Կրեմլում հանգիստ են վերաբերվում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ և այն «սրտին մոտ» չի ընդունում։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք աշխարհում այնքան բացահայտ թշնամական դրսևորումներ ենք նկատում և՛ մեր երկրի, և՛ մեր նախագահի նկատմամբ, որ, իհարկե, ուղղում ենք դա, բայց եթե այս թշնամական դրսևորումներից յուրաքանչյուրը սրտին մոտ ընդունվի, հավանաբար դրանից ոչ մի լավ բան չի ստացվի»,-նշել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ նախագահը շարունակում է աշխատել։

«Հետևաբար, մենք դրան հանգիստ ենք վերաբերվում, ամեն ինչ ուշադիր արձանագրում ենք, շարունակում ենք աշխատել: Նախագահը շարունակում է աշխատել, ամենակարևորը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինը արձագանքել ՄՔԴ որոշմանը։