Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Արյունոտ գերլուսինը»՝ Երևանից

Այսօր՝ լիալուսնի փուլում, Լուսինը հատկապես մոտ կլինի Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ և ավելի պայծառ։ Հունվար ամսվա ընթացքում սա երկրորդ «գերլուսինն» է (1-ինը տեղի ունեցավ հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը): «Երկնագույն Լուսին». պայմանականորեն այսպես է կոչվում լիալուսնի՝ ամսվա մեջ 2 անգամ երևալը: Իրականում Լուսինն իր գույնը չի փոխելու, կապույտ չի դառնալու: Անվանումն անգլիական «Once in a Blue Moon» դարձվածքից է, որը նշանակում է հազվադեպ, ոչ հաճախ հանդիպող: Նման երևույթ հիմնականում տեղի է ունենում 2-3 տարին մեկ:

Հունվարի 31-ին կդիտվի նաև Լուսնի խավարում։ Խավարման ժամանակ Լուսինն աստիճանաբար մգանում և հետո դառնում է մուգ կարմրավուն, արյան գույն: Այդ պատճառով այն հաճախ անվանում են արյունոտ լուսին, իսկ Գերլուսնի դեպքում՝ «Արյունոտ Գերլուսին»


Լուսանկարը՝ Photolure-ի