Search
Close this search box.

Ավանի նախկին փոխթաղապետն ազատազրկման է դատապարտել 6 ամիս ժամկետով

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանի գործով դատավճիռ է կայացրել:

NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանը նրան ազատազրկման է դատապարտել 6 ամիս ժամկետով, սակայն պայմանականորեն պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան 1 ամիս ժամկետով:

Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» « օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երեւան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում: