Search
Close this search box.

«Արսենալը» ռեկորդային գնով գնել է Օբամեյանգին

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր կատարեց իր պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, լոնդոնյան ակումբը 63 մլն եվրոյով գնել է Դորտմունտի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Նախկինում «Արսենալը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար ամենամեծ գումար վճարել էր «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետի ձեռքբերման ժամանակ՝ 58 մլն եվրո:

Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկարատեւ պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ: Հիշեցնենք, որ գաբոնցի հարձակվողը Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերն է. նրանք երեք մրցաշրջան շարունակ միասին հանդես էին եկել Դորտմունդի «Բորուսիայում»: Նախկին թիմակիցների նոր հանդիպմանը  անգլիական լրատվամիջոցները անմիջապես անդրադարձել են զվարճալի տեսահոլովակով։