Search
Close this search box.

Դատարանը պաշտոնապես ճանաչել է Ջիգարխանյանի և Վիտալինայի ամուսնալուծությունը

Մոսկվայի Կունցևսկայի դատարանը հաստատել է ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայի ամուսնալուծությունը, տեղեկացնում է Life.ru-ն:

«Որոշումն անփոփոխ է մնացել և այն այսօր ուժի մեջ է մտել»- տեղեկացրել են դատարանում:

Հիշեցնենք, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտպանը բողոք է ներկայացրել և խնդրել է ամուսնալուծությունը ճանաչել որպես ապօրինի, բայց դատարանը չի բավարարել նրանց բողոքարկումը: