Search
Close this search box.

Մակրոնը Ֆրանսիական օրացույցում կավելացնի Հայոց Ցեղասպանությունը զոհերի հիշատակի օրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին Ֆրանսիայում կազմակերպված Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համաժողովում խոստացել է ներգրավել Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, տեղեկացնում է Rusarminfo.ru-ն:

«Սա մեր պայքարն է արդարության և Ցեղասպանության ճանաչման հարցում, մենք պայքարում ենք, և մենք կավելացնենք Ցեղասպանության օրը հանրապետության օրացույցին: Ազգային ժողովը առաջիկա ամիսներին կանրադառնա այս հարցին »,- իր ելույթում ասել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին մասնակցել են Փարիզի քաղաքապետ Էնն Իդալգոն, տարածաշրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, «Hauts-de-Seine» գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեվեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժե Քեփենեկյանը, թուրքահայ պատգամավոր Գարո Փեյլանը , ինչպես նաև հրեական համայնքի ղեկավարները: