Search
Close this search box.

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում տեղի ոստիկանական ուժերի կողմից անցկացված հատուկ գործողության ընթացքում խոշոր ահաբեկչություն է կանխվել, ասվում է նահանգային ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Գործողության շրջանակում հայտնաբերվել է 600 կգ պայթուցիկ նյութ, որը թաղված է եղել ավտոմայրուղիներից մեկի մոտ։

Հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել են PKK-ի 2 անդամներ։ Գործողությունից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Անկախ քրդական պետության ստեղծում պահանջող PKK-ի հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է ավելի քան 30 տարի և խլել է 40 հազարից ավելի կյանք։ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից։