Search
Close this search box.

«Հրապարակ». Թալանել են Իջեւան քաղաքի դատախազի բնակարանը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, գողության դեպք է արձանագրվել Իջեւան քաղաքում: Ըստ մեր իջեւանյան աղբյուրի` թալանել են Իջեւան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանը` հափշտակելով ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր: Նշենք, որ Իջեւանի դատախազ Վասիլ Սարգսյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մորաքրոջ որդին է:

Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը: «Նման դեպք տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ, բնակարանային գողության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս պահի դրությամբ վնասի չափը հստակեցված չէ, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,- ասաց քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը»:

экономите время и до 30% от стоимости