Search
Close this search box.

Փողոցում բռնաբարության, գլխատման և այլ սահմռկեցուցիչ տեսարանները ապշեցնում էին․ ինչը ստիպեց ստիպեցին արցախցուն անկախանալ

Այսօր խորհրդային ադրբեջանում՝ խորհրդային իշխանությունների եթե ոչ հրահրմամբ, ապա բացահայտ թողտվությամբ սկսվեց սումգայիթյան ջարդը:

Օրեր տևած այս ջարդերին խորհրդային զորքերը ուշանում էին ընդամենը «մի քանի ժամ»՝ ըստ Գորբաչովի մեկնաբանության: Դրվագները իրենց վայրագությամբ բնավ չէին զիջում Հայոց եղեռնին: Անգամ շատ բան տեսած պրակտիկ աշխատողներիս ապշեցնում էին փողոցում բռնաբարության, գլխատման և այլ սահմռկեցուցիչ տեսարանները: Նպատակը ադրբեջանը իսպառ հայաթափելու միջոցով Արցախյան ազատագրական պայքարը բնում խեղդելն էր:

Այս և նմանաբնույթ իրադարձություններն էին, որ ստիպեցին Արցախցուն անկախանալ և տնօրինել սեփական ճակատագիրը, ինչը դեռևս շատերը, այդ թվում՝ միջազգային հանրույթ կոչված, հավուր պատշաճի չեն գիտակցում:

Խոնարհումս երջանկահիշատա փաստաբան Ռուբեն Սահակյանին, որը, անսալով իրական վտանգը, անձամբ մեկնեց Սումգայիթ և պաշտպանեց տուժողների շահերը, ինչը նաև պետք է երաշխիք լիներ, որպեսզի իր շնորհիվ հնարավորինս անաչառ արձանագրված փաստերը նպատակասլաց օգտագործվեին հաջորդ սերնդի կողմից: Ասելիքս չի վերաբերում մերօրյա զուտ կենցաղային աննշան տեսարանները բուռն քննարկման նյութ դարձնելու սիրահարներին
Գևորգ Դանիելյանի ֆեյսբույան էջից

Այս Բաժնից