Search
Close this search box.

Էրդողանն ու Ալիևը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այլև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Այս մասին հայտնում է interfax.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությանը։

«Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։