Search
Close this search box.

Միանգամից երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Արեւմտյան Վրաստանում լուսադեմին միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել, Sputnik Վրաստանի փոխանցմամբ՝ հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 05:18-ին՝ Օզուրգեթի քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Դրա ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։

Հետցնցումներ գրանցվել են ժամը 06:27-ին Գոմիս Մթա հանգստավայրից 4 կմ, Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը 3.0 մագնիտուդ է եղել։Երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չոխատաուրի շրջանի Բուկնարի գյուղում։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կմ խորության վրա։Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: