Search
Close this search box.

Զելենսկին նշել է, թե ինչ ծրագիր է նախապատրաստում Ռուսաստանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, սակայն նշում է ` Ուկրաինայի առաջնորդը որևէ ապացույց չի ներկայացրել։

«Մինչ մենք բանակցում ենք, թե ինչպես ամրապնդենք մեր պաշտպանությունը ժամանակակից տանկերով, Կրեմլը մտածում է՝ ինչպես խեղդի Մոլդովային», – ասել է Զելենսկին։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ՌԴ-ն ծրագրում է գրավել հետխորհրդային տարածաշրջանի մյուս պետությունները ևս։