ՀՀԿ գրասենյակում մեկնարկել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Քիչ առաջ Արմեն Սարգսյանը ժամանեց ՀՀԿ գրասենյակ, նրան դիմավորեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Ձեր հարցերը կարող եք ուղղել իմ գրասենյակին, դրանից հետո ես հաճույքով կպատասխանեմ»,- ասաց նա: