Search
Close this search box.

Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է և լարված․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը բարդ և լարված է բնորոշվում։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ ներկայացնելով Հարավային Կովկասում առկա իրավիճակը։

Նրա խոսքով՝ ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան էլիտաների մի մասի ապակառուցողական գործունեությունն է, որն ուղղված է կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետությունների ներսում իրադրությունը խարխլելուն։

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին առկա բարձր կոնֆլիկտային ներուժը՝ այս ֆոնին առանձին պետությունների՝ Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա դուրս գալու փորձերը կովկասյան տարածաշրջանում ճգնաժամի սրմանն են հանգեցնում»,-նշել է Սիդորովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի կովկասյան տարածաշրջանի պատասխանատվության գոտում շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ առանձին պետությունների միջև կան չկարգավորված տարածքային հարցերի:

«Տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնն ու Բրյուսելը, նույնիսկ հաշվի չառնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ունենալով հետկոնֆլիկտային կարգավորման սեփական տեսլականները, ձգտում են պարտադրել անվտանգության մոդելի իրենց ձևաչափը և չեզոքացնել այդ ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից տարվող ջանքերը»,-նշել է նա։

Սիդորովը հայտնել է, որ Ադրբեջանն իր հերթին շարունակում է մեծացնել իր զինված ուժերի պոտենցիալը՝ իրականացնելով համակարգված բարեփոխում։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արտադրության սպառազինություններ և տեխնիկա է ստանում: Սիդորովը նշել է նաև, որ այս ֆոնին Իրանը Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային խաղաց