Search
Close this search box.

3-րդ երկրաշարժը գրանցվեց

Վրաստանի հարավում գտնվող Սամցխե–Ջավախեթի շրջանի Ախալքալաքի քաղաքից 2 կմ հեռավորության վրա երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։
Սա Վրաստանում մեկ օրում գրանցված արդեն 3-րդ երկրաշարժն է։ Այն տեղի ժամանակով գրանցվել է 17։55-ին։ Օջախը 5 կմ խորության վրա է գտնվել։
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն եղել։

Մյուս երկու երկրաշարժները եղել են արևմտյան Վրաստանի Գուրիա շրջանում` 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնության։