Search
Close this search box.

Վարչապետն ու մյուս պաշտոնյանները եռաբլուր են գնացել միկրոավտոբուսով

Բանակի օրվա առթիվ այսօր Եռաբլուր այցելած պաշտոնյաներն նախորդ տարիների պես իրենց ճոխ ավտոմեքենաներով չէին: Նրանց Եռաբլուր բերեցին երկու միկրոավտոբուսով:
Մասնավորապես, միկրոավտոբուսներով էին եկել վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ այս տարի իրենց ճոխ ավտոմեքենաների շարասյունով չեն եկել Եռաբլուր, որոշել են բյուջեի գումարները խնայե՞լ, վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Արարողակարգին հարցրեք, մենք չգիտենք»:
Միջոցառումներից հետո, նստելով միկրոավտոբուսը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դժգոհեց, որ մեքենայում ցուրտ է: «Բայց լավ ցուրտ ա»,- ասաց նա: Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ հարմա՞ր չեն այդ միկրոավտոբուսները, մրսո՞ւմ են, պաշտոնյաները սկսեցին ծիծաղել: