Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է սատցվել, որ Մալաթիա վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու փրկարարները շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 36 բնակարանի բնակիչ, 88-ամյա Սուրեն Հ.-ի դին:

Հարևանները նշել են, որ մահացածը ուներ առողջական խնդիրներ և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: