Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, քանի որ գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ այլ իրադարձություններ են լինում, ասենք` գազամատակարարումը դադարեցվում է 50 տոկոսով, 40 տոկոսով և այլն։ Նման վայրիվերումները կարող են տեղի ունենալ օրվա մեջ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ։ Ընդ որում, սա ոչ թե «բնապահպաններ» են, այլ պետականորեն իրականացված գործողություն է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նման 27 գործողություն։
Նա հիշեցրեց, որ երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ։