Search
Close this search box.

Մեկ րոպեանոց կարևոր ազդակ ապրիլից առաջ

Դավոսում` Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ի բիզնես ծրագրի խմբագիր Օլեքսանդրա Վակուլինային:

Հարցազրույցում Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է.

«Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը բիզնես միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ ձևավորելու ուղղությամբ՝ օգտագործելով առևտրային ռեժիմները Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP+) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) և մի շարք այլ պետությունների (GSP) հետ: Այժմ մենք փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել՝ փորձելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները իսկապես կարող են համատեղվել»:
Վարչապետի հարցազրույցը տևել է բառացիորեն մեկ րոպե ու մի քանի վայրկյան, որում Կարեն Կարապետյանը բարեփոխումները շարունակելու կոնկրետ ազդակներ է հնչեցրել, և որ ուշագրավ է, այդ ազդակները Հայաստանի վարչապետը հնչեցրել է անգլերեն լեզվով: Փաստացի, Կարեն Կարապետյանը ոչ միայն կոտրեց դավոսյան սառույցը, այլև Հայաստանում քաղաքական վերադասավորումների կարևոր փուլում`չորրորդ նախագահի ու վարչապետի ընտրությունից առաջ, անգլերեն լեզվով, թե տնտեսական ու թե քաղաքական կարևոր մեսիջ փոխանցեց Եվրոպային ու աշխարհին: