Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Արմավիրի մարզում. կան զոհեր

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի 35 NP 805 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Փրակարարները, ոստիկաններն ու ու քաղաքացիները դարձի են բերել ավտոմեքենան, այնուհետև դրսում հայտնաբերված դիերը պատարագով մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը: