Search
Close this search box.

Սեւանի, Տավուշի եւ Վանաձորի ճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Արթիկում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սեւանի, Տավուշի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկի ավտոճանապարհներին բուք է։ Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: