Search
Close this search box.

Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել,ինչու՞ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել,ինչու՞ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։

Դու չէի՞ր ՀՀԿ խորհրդի նիստերում ու ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրում ՀՀ նախագահի թեկնածու։
Բա դու, որպես «բանակի կարկառուն նվիրյալ», ինչու՞ էիր 1999-ից մինչեւ 2008 մնացել Սերժի ու ՀՀԿ -ի կողքը։
Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն։

Այդ տեսակը ոչ կուսակցություն ունի,ոչ՝ առաջնորդ,ոչ՝ սկզբունք։
Այդ տեսակը «ելել է շալակն աշխարհի»։

Բայց Հայկը հաղթելու է ոսոխ բելին,Սասուն,չկասկածես։