Search
Close this search box.

Փոխոստիկանապետը կլքի ոստիկանական համակարգը

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը առաջիկայում կազատվի զբաղեցրած պաշտոնից, նա անցնելու է թոշակի: Գագիկ Համբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ թոշակի է անցնելու, նաեւ շեշտեց, որ որեւէ կարգավիճակով չի մնալու համակարգում:
«Ինչ-որ կարգավիճակով ես երբեք որեւէ տեղ որեւէ ժամանակով չեմ մնա: Կարգավիճակն ինձ համար չէ»,-ասաց Գագիկ Համբարձումյանը:
Հարցին՝ այսինքն՝ կլքի՞ ոստիկանությունը, ծիծաղելով պատասխանեց. «Աստծուն է հայտնի»:
Ոստիկանության երկարամյա պաշտոնյան շեշտեց, որ օրենքով է սահմանված իր հեռանալը: Չնայած իր պաշտոնի համար թեկնածուների փնտրտուքն սկսվել է, սակայն Համբարձումյանը վստահեցրեց, թե չգիտի, երբ է ազատվելու, տեղյակ չէ՝ ում թեկնածությունն է քննարկվում։