Search
Close this search box.

ՊՆ-ն արձագանքում է Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատան տեղեկությանը. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Երեկվանից համացանցում տարածվում է շքեղ առանձնատան լուսանկար, որն ըստ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է պատկանում։

Սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Hraparak-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, տարածվող լուսանկարի դղյակը չի պատկանում Սուրեն Պապիկյանին եւ ոչ էլ նրա ազգականներից մեկին։