Search
Close this search box.

ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից

Այսօր ուշագրավ կադրային փոփոխություն է տեղի ունեցել։ Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ազատվել է պաշտոնից և շուտով պաշտոնապես կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Արթուր Օսիկյանի տեղը թափուր չի մնա։ Նրա առաջին տեղակալ, գեներալ- մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը կնշանակվի Քրեակատարողակն վարչության պետ։