Search
Close this search box.

Պուտինի դուստրն ամուսնալուծվել է, իսկ փեսան զրկվել է միլիարդավոր դոլարների բաժնետոմսերից

Լրագրողներն իմացել են «Սիբուր» ընկերության տնօրենների խորհրդի անդամներից մեկի՝ Կիրիլ Շամալովի և Կատերինա Տիխոնովայի ամուսնալուծության մասին, որին ռուսական ԶԼՄ-ներն անվանում են նախագահ Վլադիմիր Պուտինի դուստր։

Bloomberg-ը հղում է անում 4 իրազեկ աղբյուրի, ովքեր խոսել են անանունության պայմանով։ Չնայած ամուսնալուծությանը՝ Շամալովը կարող է հայտնվել նաև ամերիկյան պատժամիջոցների ներքո, թեև այլևս անմիջական կապեր չունի Կրեմլի հետ։

Նախկին փեսայի հայրը՝ Նիկոլայը, ավելի վաղ ներառվել էր ԵՄ սև ցուցակում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ ԵՄ-ում նրան անվանել էին Պուտինի շուրջ «ազդեցիկ խմբի» մաս։

Զույգն ամուսնացած է եղել 2013 թվականից։ 36-ամյա Կիրիլ Շամալովի հայրը՝ Նիկոլայը, ծանոթացել է Պուտինի հետ 90-ականթվականներին: Այդ ժամանակ նրանք դարձել են «Օզերո» կոոպերատիվի համահիմնադիրներից: Որոշ ժամանակ անց այդ կոոպերատիվի անդամներից շատերը Ռուսաստանում բարձր պաշտոններ են զբաղեցրել:

Կիրիլ Շամալովը 26 տարեկանում դարձել է «Սիբուր» նավթաքիմիական հոլդինգի փոխնախագահ: Իսկ 2016թ. մարտին գլխավորել Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային ցուցակը:

Ըստ Bloomberg-ի անանուն աղբյուրների՝ Կիրիլն այդ առավելություններից ամուսնալուծությունից հետո զրկվել է: