Search
Close this search box.

«Lուրերը, ըստ որի Հացպանյանի հոգեհանգստյան արարողության հետ կապված «եկեղեցին դրական արձագանք չի տալիս` զրպարտություն է և հերյուրանք»․ Գուգարաց թեմ

Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմից «Նոյյան տապանին» տրամադրեցին հաղորդագրություն, ըստ որի «Սարգիս Հացպանյանի հոգեհանգստյան արարողության մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, որ «եկեղեցում հոգեհանգստի կարգ մատուցելու համար նախատեսված է որոշակի գումար և ընտանիքի բարեկամների ոչ մի խնդրանքին եկեղեցուց դրական արձագանք չեն տալիս»,  չի համապատասխանում իրականությանը, զրպարտություն է և հերյուրանք:

Հայտնում ենք, որ Սարգիս Հացպանյանի հոգեհանգստյան արարողությունը պատշաճ մակարդակով կանցկացվի Երևանի Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:  Արարողությանը ըստ պատշաճի նախագահելու է Սարգիս Հացպանյանի համերկրացի՝  Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ ի հարգանս հայրենասեր և նվիրյալ հայորդու: Բոլոր եկեղեցական արարողությունները Եկեղեցին կատարելու է անհատույց:
 Հրավիրում ենք բոլոր հայորդիներին մասնակից դառնալու հոգեհանգստյան կարգին և աղոթելու արժանապատիվ հայ քրիստոնյայի հոգու հանգստության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։