Search
Close this search box.

«Հայաստան» ու «Պատիվ Ունեմ» ընդդիմադիր դաշինքները շտապեցին Նիկոլի գիրկը

Ազգային ժողովի Հայաստան ու ՊՈՒ խմբակցությունները հայտարարության նախագիծ են ներկայացրել Բերձորի միջանցքի վերաբերյալ։

Վերջապես

«Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։ Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանցիների սադրանքները կանխելու համար», ասվում է հայտարարության մեջ։

Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը կրկին զորակցում է Ռուսաստանին եւ հասցեագրում խնդիրը Բաքվին ու միջազգային հանրությանը, այսինքն Արեւմուտքին: Ռուսաստանը մաս-մաքուր է մնում եւ արժանանում փաշինյանական ստանդարտի կշտամբադրվատախառը զորակցության: Շարմազանովն ընդունել էր, որ ընդդիմությունը ձախողվել է:

Ինչպես դա եղավ

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Սոչիի կլոունադայից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարեց ՀՀ Սահմանադրական հիմունքներից ու Անկախության հռչակագրից հրաժարվելու եւ ռուսական պլանին հավատարմության մասին, տեղի ունեցավ այդ հիմքով ներքին կոնսենսուս՝ «ընդդիմությունը» վերադարձավ խորհրդարան։ Սակայն նախկին էնտուզիազմը արդեն չկար. մի կողմից Ռուսաստանի փաստաբանությունն էր դժվարացել ժողովրդի կայուն դարձած զզվանքի ու ակնհայտ հանգամանքների պատճառով, մյուս կողմից՝ Փաշինյանը հավատարմություն էր հայտնել ռուսական պլանին։ Պատիվ Ունեմը վերջապես խոստովանեց, որ Փաշինյանին իշխանության է բերել ու պահում է Կրեմլը։

Դերերի բաշխում

Փաշինյանի խմբակն ու հենակ-«ընդդիմությունը» աշխատանքի համապատասխան բաժանմամբ սպասարկում են Հայաստանի պետականությունը վերացնելու եւ հայկական տարածքները մաս-մաս օտարելու ռուս-թուրքական ծրագիրը։ Տվյալ դեպքում՝ Բերձորի միջանցքի կարգավիճակը լուծարելու, Արցախը Հայաստանից կտրելու եւ Բաքվի պետական իրավազորությանը ենթարկելու Էրդողանին տրված Պուտինի պարտավորությունը Լավրովյան ծրագրով։ Սա Փաշինյան-ընդդիմություն տանդեմի ծագիրն է:

Հետեւանքները

Ռուսաստանին զորակցելու եւ պատասխանատվությունից ազատելու հետեւանքները բոլորի աչքի առաջ են՝ միջանցքն արգելափակելուց հետո անջատվեց էլէներգիայի, հիմա էլ գազի մատակարարումը Հայաստանից։ Ռուսաստանին զորակցության յուրաքանչյուր հրապարակային հայտարարությանը հետեւում է շրջափակման եւս մեկ գործողություն Արցախում։

Հեռանկարը

Արցախում գործադրված մեխանիզմը կիրառվելու է ՀՀ այլ շրջաններում։ Կասկած չկա, որ քպ-ն ու նրա հենակ «ընդդիմությունը» շարունակելու են ագենտուրային առաջադրանքի կատարումը։ Դրա վկայությունն այն է, որ նրանք ձեռք-ձեռքի էժանագին բալագաններով շարունակում են վարկաբեկել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի՝ խորհրդարանի հարթակը։ Այն խորհրդարանի, որը ինքնիշխան, ազգային իրավունքների հիմքով որոշումով կարող էր բացել ոչ միայն Բերձորի միջանցքը, այլեւ շրջել իրավիճակը։ Չի անելու ոչ մի նման բան՝ միայն երկրորդական հարցերի շուրջ էժանագին ռեպլիկների փոխանակության փառատոն: Միայն սերիալի արժանի ռաբիզ բալագան՝ այդ խավի սերուցքն է, ի՞նչ անի:
LRAGIR.AM