Search
Close this search box.

Զինված հարձակում. մեկ մարդ մահացել է

Ստամբուլի կենտրոնում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է IHA գործակալությունը:
«Ոսկե եղջյուր կամրջի վրա ավտոմեքենայի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մահացածի և հարձակվողների ինքնությունը դեռ հայտնի չէ։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և փակել կամրջով և E5 մայրուղով երթևեկությունը դեպի Էդիրնե քաղաք: Հետաքննությունն է սկսվել։