Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վայոց Ձորի մարզում բեռնատարը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կան զոհեր

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում HOWO մակնիշի 34 AN 592 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ըստ կայքի՝ ճանապարհը եղել է անցանելի։