Search
Close this search box.

Նոր ձևավորվելիք կառավարությունը կունենա առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ

Ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությունն ունենալու է վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ և նախարարներ. այսօր Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրության քննարկմանն է հանձնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը փոփոխություններ է սահմանում կառավարության կազմում:

Նախարարությունների թվի կամ կազմի փոփոխություն չի լինի և դրանք կլինեն այնպես, ինչպես այժմ է՝ 18-ը:

Նոր կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Այս օրինագիծը փետրվարի 8-ից հետո կներկայացվի կառավարության հավանությանը, ապա՝ Ազգային ժողովի: