Search
Close this search box.

Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը կլուծարվի

Կառավարությունը որոշել է լուծարել Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը: Ըստ հիմնավորման՝ դպրոցում սովորում է 2 աշակերտ, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց:

Աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ: