Search
Close this search box.

Քերոլայն Քոքս. Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը տեսաուղերձ է հրապարակել՝ ողջունելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրելը:

«Գերազանց լուր լսեցի այն մասին, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի գործող դեսպան Արմեն Սարգսյանը հրավիրվել է՝ առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնում: Անչափ ուրախ եմ: Ես Սարգսյանին հանդիպել եմ շատ տարիներ առաջ, երբ նա Հայաստանի վարչապետն էր: Նա երեք անգամ Մեծ Բրիտանիայում եղել է Հայաստանի դեսպանը: Սարգսյանն ունի հրաշալի փորձ ու գիտելիքներ և շատ բան կարող է անել շնորհիվ իր դիվանագիտական հմտությունների, վերլուծական կարողությունների, հարաբերությունների: Նա հրաշալի դեսպան է եղել Հայաստանի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսաուղերձում նշել է բարոնուհի Քոքսը:

Նա հավելել է, որ ուրախ կլինի Արմեն Սարգսյանին տեսնելու Հայաստանի նախագահի պաշտոնում: