Search
Close this search box.

«Հրապարակ». Սամվել Կարապետյանը հիմա էլ Վանաձորում է «հաստատվում»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձոր քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծի փողոցի մի հատվածը տևական ժամանակ է՝ վերածվել է շինհրապարակի. սկսվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի վանաձորյան մասնաճյուղի շինարարությունը:

Այնպես չէ, որ Վանաձորում առևտրի կենտրոններ չկան, սակայն առաջիկայում զբոսաշրջային կենտրոն դառնալու ծրագիր ունեցող քաղաքին ևս մեկ նման կենտրոնը, փաստորեն, չի խանգարի:

«Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես հայտնի է, պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին և նրա եղբորը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին: «Տաշիր» առևտրի կենտրոն կա նաև մայրաքաղաքում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: