Search
Close this search box.

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ

Ադրբեջանի իշխանություններն այնքան են մտահոգված Բաքվի վարքագծի դեմ Ֆրանսիայում բարձրացած բողոքի ալիքով, որ Ֆրանսիայի դեսպանին շտապ կանչել են ԱԳՆ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույաոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի նոտա են հանձնել ՝ Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված՝ Արցախի եւ Հայաստանի պաշտպանության համար մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին կոչի կապակցությամբ։