Search
Close this search box.

Ի՞նչ «պահանջ» դրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բյրամովը՝ Ռուբեն Վարդանյանի առաջ

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Բայրամովը անդրադարձել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին.

«Վարդանյանի գործունեությունը հանցավոր-արկածախնդիր բնույթ է կրում, դրան պետք է վերջ դրվի։
Որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Դրանից տուժում է տեղի բնակչությունը։ Նա խանգարում է վերաինտեգրմանը»,-հավելել է Բայրամովը` նաև պնդելով, որ մինչև Վարդանյանի գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։ Այդ շփումների մասին Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասներ չի հայտնել: