Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ֆուտբոլասերը յուրահատուկ վարսահարդարմամբ հարգանքի տուրք է մատուցել Մեսիին

Ֆուտբոլի նվիրյալ երկրպագուն հարգանքի տուրք է մատուցել աշխարհի առաջնության հերոս Լիոնել Մեսիին՝ Արգենտինայի հավաքականի ավագի դեմքը պատկերելով գլխի հետևի մասում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, յուրահատուկ վարսահարդարումն իրականացրել է Դոմինիկյան Հանրապետության բնակիչ Անտոնիոն:

«Ես բախտավոր եմ, որ պատկանում եմ Մեսսիի դարաշրջանին, ֆուտբոլի պատմությունը վերաշարադրվում է։ Ֆուտբոլը միավորվում է, Լատինական Ամերիկան հաղթեց։ Դուք հիանալի եք խաղադաշտում և դրանից դուրս», – ասել է Անտոնիոն: