Search
Close this search box.

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքը». Աքար

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ու բարեկամության ձեռքը, ձեռնպահ մնա սադրանքներից և կենտրոնանա խաղաղ բանակցությունների վրա»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքական Կայսերի քաղաքում նախարար Աքարը հյուրընկալել է ադրբեջանցի ու վրացի պաշտոնակիցներին։ Եռակողմ հանդիպման ընթացքում հարևան երկրների պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները:

«Մեզ բոլորիս համար կարևոր է ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնումը և մեր երկրների միջև համագործակցությունը»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: