Search
Close this search box.

Եթե Լաչինի միջանցքը բացեն մոտ ժամերի ընթացքում, կարող են կանխել կոնֆլիկտը Թուրքիայի և Իրանի միջև

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, այդ ընթացքում քննարկվում են այլընտրանքային ճանապարհների, այդ թվում օդային ուղիների գործարկման հնարավորությունները: Ավելին, տեսակետ է հնչում, որ քանի որ ԱՄՆ-ն օդային հումանիտար աջակցության փորձ ունի, կարելի է դիմել Միացյալ Նահանգների աջակցությանը: Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը հարմար հարթակ է դրա համար՝ հաշվի առնելով նաև այն, որ դրան նպաստում է ռազմավարական դաշնակցի՝ հարցերը լուծելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը:

Երեկ Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախի համար կենսական հարց է, որ բացի ցամաքային միջանցքից Արցախը պետք է ունենա նաև օդային միջանցք, և սա միջազգային հանրության պարտավորությունն է:

Այս առնչությամբ՝ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ, որ իհարկե շատ բարդ իրավիճակ է, և մեծ վտանգ կա, որ Թուրքիա-Իրան պատերազմ կարող է սկսվել այս ամենի պատրվակով: Նման պարագայում գործածվում են բոլոր ջանքերը, որ ճգնաժամը հաջողվի կանխել առանց էսկալյացիայի։ ԱՄՆ կողմից ավելի կանխատեսելի է իր զորքերի տեղակայումը Վրաստանում՝ որպես այս ճգնաժամին պատասխան, առանց որի անհնար է հումանատար ծրագրեր իրականացնել։ Եվ դրա համար էլ կանխատեսումների համար պարարտ հող չկա, և իրավիճակը շատ արագ է զարգանում»:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ չի կարծում, թե Հայաստանի ղեկավարությունը կարող է դիմել ԱՄՆ-ին որևէ հարցով, որովհետև դեռ շատ թարմ է հիշողությունը, որ Հայաստան մերժեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը. «Բայց այն, որ այս իրավիճակը նախապատերազմական է, և թե Իրանը, և թե Թուրքիան ունեն հստակ որոշում պատերազմի վերաբերյալ, իսկ միջազգային հանրությունն ամեն ինչ անում է որ միջանցքի շուրջ պատրվակ չստեղծեն և չդառնան ռեգիոնալ նոր կոնֆլիկտի արհեստական պատճառաբանություն»:

Նա կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը մոտ է հանգուցալուծման, սակայն դա կարող է լուծվել նաև պատերազմով. Ռուսաստանը փորձում է այս նախապատերազմյան վիճակն օգտագործել ու սա միջազգային հանրությունից մանդատ ստանալու ռեպետիցիա է։ Եվ Հայաստանի, և Արցախի քաղաքական ուժերը հնչեցնում են այդպիսի մտքեր, որոնք պատվիրակված են ՌԴ կողմից։ Իրականում ճշգրիտ չէ խաղաղապահ անվանել Արցախում գտնվող ռուսական զորքերը: Դա ռուսական ինտերվենցիա է, ռուսական կողմը պետք է որոշի՝ հրահրե՞լ այդ պատերազմը, թե ոչ: Եթե նրանք Լաչինի միջանցքը բացեն մոտ ժամերի ընթացքում, կարող են կանխել կոնֆլիկտը Թուրքիայի և Իրանի միջև, իսկ եթե դա չհաջողվի, ապա պատերազմն անխուսափելի կարող է լինել»,-ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը:

1in.am