Search
Close this search box.

Հայաստանը դիմեց ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

«Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին», – ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ արդեն 2 օրից ավելի փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Արցախը հայտնվել էշրջափակման մեջ եւ կանգնած է հումանիտար աղետի առաջ: