Search
Close this search box.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն դիմել է Հայաստանին

Հայաստանը պարտավոր է անկեղծ քայլերի դիմել հարաբերությունների բարելավման գործընթացում, այսօր Թուրքմենբաշի ավանում Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Սերդար Բերդիմուխամեդովի, Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ գագաթնաժողովի ավարտից հետո ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով, Անկարան շարունակում է Հայաստանի հետ բանակցությունները հատուկ բանագնացների մակարդակով:

«Հայաստանը պետք է անկեղծությամբ պատասխանի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ մոտեցմանը»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Նա Թուրքմենստանում ընդգծել է, որ Ադրբեջանը և Թուրքիան դաշնակիցներ են, ինչն ամրագրված է Շուշիի հռչակագրով:

«Դա միանգամայն բնական է դարձնում երկու երկրների համատեղ զորավարժությունների անցկացումն, ինչն ուղղված ուրիշ պետությունների դեմ»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: