Search
Close this search box.

Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. հայտարարություն

Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Այս մասին նշվում է ԵՄ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության` ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

«Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ:

Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:

ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»- նշվում է հայտարարության մեջ։