Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանքի շուրջ ստեղծված կացությանը և ՌԴ նախագահ Պուտինի՝ այս հարցի շուրջ ունեցած վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ:

Իր խոսքում Ներդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ ուշադրությամբ հետևում է զարգացումներին՝ շեշտելով.

«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին այս երկու երկրները կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ երկու երկրների պաշտոնյաների հետ՝ համոզված լինելու համար, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը: