Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակած ադրբեջանցիները երգում են «Սարի աղջիկ» երգը

Հռիփսիմե Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանցի «բնապահպաններն» Արցախը Հայաստանին կապող ճանապարհին կատարում են «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը ռուս խաղաղապահների համար։

«Եկել մեր ճամփեն փակել ու մեր «Սարի աղջիկն» են երգում, եկել ու ասում են` էս մերն ա, պիտի մտնենք, եկել են լկտիացած ու երևի իրանք էլ չեն հավատում իրենց աչքերին, որ հայերը դարձել են էսքան նսեմ, փոքր,ճղճիմ, անտարբեր ,անողնաշար….չզարմանաք, հեսա քոչարի էլ են պարելու……..»,- կադրերին կից գրել է նա։