Search
Close this search box.

Արցախցի երեխաները Երևանից չեն կարողանում տուն վերադառնալ

Երեկ Արցախից Երեւան ժամանած մի խումբ երեխաներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ երկկողմանի փակ է Արցախը Հայաստանի հետ կապող մայրուղին։

Մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» այսօր առավոտից Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Ռուս խաղաղապահները տեղում են, բնապահպաններ ներկայացածները պահանջում են հանդիպում խաղաղապահների ղեկավարի հետ, նրանք ասում են, իբրեւ թե Արցախն իրենց տարածքն է, իրենց հանքերն են շահագործվում։ Նրանք նպատակ ունեն Մարտակերտի Դրմբոն ու Կաշենի հանքավայրեր գնալ։

Նույն պատրվակով ադրբեջանցիները ճանապարհը փակել էին նաեւ դեկտեմբերի 3-ին։ Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սաներ, որոնք իրենց երկու ուսուցչի ուղեկցությամբ երեկ Երեւան էին եկել՝ մանկական «Եվրատեսիլը» դիտելու, չեն կարողանում վերադառնալ Արցախ։