Search
Close this search box.

Արցախը շրջափակման մեջ է․ 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով։