Search
Close this search box.

Փաստը, որ ադրբեջանցիները հայտնվել են Արցախում, նշանակում է պայմանավորվածություններ են եղել․ ՔՊ-ական պատգամավոր

Փաստը, որ այսպես կոչված բնապահպանները կարողացել են հասնել Կաշենի հանքավայր, առկա պայմանավորվածությունների հետեւանք է։ Այս մասին դեկտեմբերի 12-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցի «բնապահպանների» սադրիչ գործողությունները։

Պատգամավորը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ «Ես չեմ կարող ասել, թե ում միջեւ են ձեռք բերվել այդ պայմանավորվածությունները։ Չէին կարող այսպես կոչված «բնապահպանները» պարզապես վերցնել դրոշներն ու հասնել Ղարաբաղի մի ինչ-որ մաս։ Այսինքն՝ փաստը, որ նրանք հայտնվել են այնտեղ, նշանակում է միայն մի բան՝ պայմանավորվածություններ եղել են, եւ դա արվել է նրա համար, որ խուսափեն ավելորդ լարվածությունից»,- կարծում է Քոչարյանը։