Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչու Փաշինյանն ազատեց Մաթևոսյանին ու Դումանյանին. Irakanum.am

Irakanum.am-ի տեղեկություններով Մաթևոսյանն ու Դումանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը պայմանավորված է եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր տեղի է ունեցած ռեկտորի ընտրությունը։ Բանն այն է, որ իշխանությունն ամեն գնով ցանկանում էր ազատվել Կարինե Հարությունյանից, ավելին ընտրությունից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակում էր արել։ ‎Մասնավորապես «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:

Ի պատասխան Վ. Բրյուսովի անվան համալսարանը պնդում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերաբերյալ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել։
Սակայն տեղի ունեցած ընտրության արդյունքում Կարինե Հարությունյանը ռեկտոր է ընտրվել ձայների 12:8 հարաբերակցությամբ։

Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։